Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը

Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը
Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վերջինս ասաց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նշենք, որ Վարդգես Գասպարին այսօր հարցաքննվել է և քրեական գործի շրջանակում տուժող ճանաչվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդգես Գասպարին դիմել էր ոստիկանություն և հաղորդում ներկայացրել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ շշով հարվածել են իր գլխին», -նշում է factor.am-ը։