Քաղաքագետ. Ուկրաինայի և Թուրքիայի նոր ռազմական համաձայնագիրը կապված չէ Ղարաբաղյան իրադարձությունների հետ

Ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը AnalitikuaUA.net-ի հետզրույցում նշեց, որ Ուկրաինայի և Թուրքիայի միջև փոխգործակցության հուշագրի ստորագրությանը պատրաստվել են դեռևս մեկ տարի առաջ:

«Թուրքիայի հետ հուշագրի ստորագրմանը նախորդել է երկար նախապատրաստությունների ու համաձայնեցնելու շրջան, ինչը սկսվել էր դեռևս մեկ տարի առաջ ու ոչ մի կերպ չէր կարող կապված լինել Արցախյան ներկայիս իրադարձությունների հետ», — ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հուշագրի բովանդակությանն,ապա Սահայանը խուսափում է գնահատականներ տալ, քանի որ դեռևս չի հրապարակվել հուշագրի տեքստն ու ըստ այդմ դատողություններ անելը սխալ է: ԻՆչ վերաբերում է հուշագրերին, ապա քաղաքագետը նշում է, որ նմանատիպ հուշագրեր ստորագրվել են նաև այլ երկրների հետ:

«Այս տարվա սեպտեմբերի 5-ին նման մի հուշագիր է ստորագրվել Ռումինիայի հետ: Դեռևս 90-ականների սկզբին նմանատիպ հուշագրեր կան տարբեր երկրների հետ, մասնավորապես Վրաստանի հետ, և դրանցմեջ ինչ-որ ծուղակներ չկան, ոչ այդ դեպքում, ոչ այս դեպքում պետք չէ ծուղակներ փնտրել: Խոսքն այստեղ գնում է պրագմատիկ համագործակցության, այլ ոչ թե դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին», — նկատում է Օլեգ Սահակյանը:

Քաղաքագետը նկատեց նաև, որ այս հուշագիրն ավելի շատ շեշտը դնում է ռազմա-տեխնիկական համագործակցության վրա, ինչը վերջին տարիներին երկու երկրների միջև փոխշահավետ զարգացել է:

«Չէ որ Ուկրաինան ռազմատեխնիկական արտադրության մի շարք ուղղություններ ունի, որոնք Թուրքիայի համար Ուկրաինայի հետ համագործակցությունը բավականին հետաքրքիր է դարձնում: Օրինակ դա վերաբերում է տանկերի արտադրությանը, ինքնաթիռներին ու շարժիչներին: Մյուս կողմից էլ Ուկրաինայի համար մեծ հետաքրքրություն են առաջացնում հարվածային ԱԹՍ-երը», — շեշտեց քաղաքագետը:

Օլեգ Սահակյանը նկատում է, որ Ուկրաինայի համար ռազմական արտադրության ոլորտում տարբեր երկրների հետ նմանատիպ հուշագրերի կարևորությունն այն նպատակն է հետապնդում, որպեսզի ՌԴ-ի հետ որոշ արտադրական ուղղություններում կապերի խզումից հետո կարողանան վերականգնել արտադրության ճյուղերը, որոնք Ռուսաստանի հետ կապերի խզումից հետո պարզապես կանգ առան:

«Բացի այդ, Ղրիմի օկուպացիայի ֆոնին այս համագործակցությունը կարող է Սև ծովի ակվատորիայում անվտանգությունն ապահովել: Այս տեսանկյունից է պետք դիտարկել նաև վերջերս Ռումինիայի հետ կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագիրը», — եզրափակեց Օլեգ Սահակյանը: