Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. Factor

Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսված սահմանազատման աշխատանքներով պայմանավորված մի շարք հատվածներում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։