Կորոնավիրուսով վարակվածների թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Աֆրիկայում ընդհանուր առմամբ վարակվել է  356 442 մարդ: Վարակվածներից 9156-ը մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։