Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թվիթերյան իր էջում արված գրառմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցին:

«Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի հեռախոսազրույցը մի տոնական նվեր էր, որը վերստին բորբոքեց պատերազմի լուրերով պատված մեր աշխարհի խաղաղության հույսերը:

Ես աղոթում եմ, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը։ Հուսով եմ, որ այս հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն»,- ասվում է գրառման մեջ: