ՀՀ-ից Աբու Դաբի ժամանող ուղևորները կազատվեն պարտադիր մեկուսացումից. բավարար է միայն ՊՇՌ թեստ հանձնելը

Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի “Green list”-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ:

Այդ մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից։