Վաչագան Ղազարյանը կմնա ազատության մեջ․ նա պետությանը պատճառած վնասը վերականգնել է

Վաչագան Ղազարյանը կմնա ազատության մեջ․ նա պետությանը պատճառած վնասը վերականգնել է
Վաչագան Ղազարյանը կմնա ազատության մեջ․ նա պետությանը պատճառած վնասը վերականգնել է

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ Դատախազության կողմից ներկայացված բողոքը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրողը վերաքննիչ բողոքը չի պնդել, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր, ապա դեկտեմբերի 30-ին գրավի դիմաց նորից ազատ արձակվել»,-տեղեկացնում է աղբյուրը։