Այսօրվանից Երևանում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի կոչ է անում գնալ տրիբունաներ և օգնել հայրեանկիցներին:

Մրցումների անցկացման վայրը Միկա մարզահամալիրն է։ Սեսիաների սկիզբը ժամը 13:00-ին և 17։00-ին է: Մուտքն ազատ է։