Կիմ Չեն Ընը հայտնվել է, գրում են հյուսիսկորեական լրատվամիջոցները․ Լուսանկարներ

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը, որին վերջին 20 օրերի ընթացքում չեն տեսել, ըստ հյուսիսկորեական լրատվամիջոցների, մասնակցել է գործարանի բացման պաշտոնական արարողությանը, գրում է BBC-ն։

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը գրել է, որ մայիսի 1-ին Սունչհոն քաղաքում գործարանի բացմանը իրենց նախագահը մասնակցել է մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ քրոջ Կիմ Կիմ Յո Չժոնի։ Ըստ լուսանկարների, նա գործարանի բացման ժամանակ նա կտրել է խորհրդանշական կարմիր ժապավենը։