Կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինն ապաքինված դուրս կգրվի հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինն ապաքինված դուրս կգրվի Արարատի մարզում գտնվող հիվանդանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Սպասում ենք հրաշք դեպքի: 91 տարեկան տատիկ ունենք, որն այսօր կամ վաղը առողջացած դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց Սարգսյանը: