Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Միջազգային հանրության ներգրավվածության, հատկապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն և սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։