Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց
Հեղինակ MediaLab

Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: