Հանքային տենդը ոչնչացնում է երկրի ամենաարժեքավոր հարստությունը` մարդուն

Հանքային տենդը ոչնչացնում է երկրի ամենաարժեքավոր հարստությունը` մարդուն
Հանքային տենդը ոչնչացնում է երկրի ամենաարժեքավոր հարստությունը` մարդուն

Արցախում ավարտված արյունալի պատերազմից մի քանի տարի անց հայ ժողովրդի համար սկսվեց ու հիմա թեժանում է մի նոր պատերազմ, որն իր բնույթով ավելի դաժան ու հետևանքներով անդառնալի կարող է լինել: Դա Հայաստանի բնական ռեսուրսների համար սկսված պատերազմն է: Երկրում հարյուրավոր հանքերի արտոնագիր է տրված, իսկ ինտերնետ կայքերը լի են գյուղական բնակիչների բողոքների մասին տեսանյութերով: Մի տեղում ցիանային վերամշակում, մյուս տեղում` բաց հանքի շահագործում, երրորդում` էկոհամակարգի ոչնչացում, չորրորդում` հանքափորների շահագործում, առողջական անդառնալի վնասներ, սահմանային գյուղերի տեղահանում, խորքային ջրերի թունավորում, պոչամբարների արտահոսք և այլն: Ամբողջ երկրով մեկ հանքեր են բացվում, որոնցից շատերը տեղացի բնակչության տեղահանման պատճառ են դառնալու: Գյուղացիները զանգվածաբար հանքափորների են վերածվում, իսկ գեղատեսիլ վայրերն էլ` թունավոր պոչամբարների:

Այս տնտեսական պատերազմը, թերևս, բավական աննկատ է անցնում, քանի որ հանքային կապիտալի ամենահավատարիմ դաշնակիցն են դարձել պետությունն ու պետական պաշտոնյաները: Թափոններով ողողելով հայկական լանդշաֆտները` հանքային բիզնեսը չնչին հարկեր է վճարում և բոլորովին չի փոխում տվյալ տարածքի սոցիալական կենսապայմաններն ու կյանքի որակը: Թեժացող այս պայքարը Հայաստանի պաշարների համար տնտեսությունը ենթարկում է կառուցվածքային լուրջ փոփոխության, որի ամենաուղիղ հետևանքը մեծացող արտագաղթն է:

Հայաստանի ինտեգրացիոն ու զարգացման բոլոր ծրագրերից գրեթե միակ շահողն է դառնում հանքային կապիտալը, որը էժան վարկեր է ստանում միջազգային ֆինանսական հաստատություններից և հայկական պետությանը պարտադրում ավելի պարզեցնել ու էժանացնել իրենց բիզնեսի պայմանները: Ամենամեծ պարտվողը Հայաստանի ժողովուրդն է: Տասնյակ միլիարդավոր դոլարներ կազմող ազգային հարստության ներկայիս վերաբաշխումը չի տեղավորվում սոցիալական արդարության որևէ ընկալման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ