ԱՆ-ն ներկայացրել է հունիսին Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրամիջոցների և արգելված իրերի մասին զեկույց

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջումպայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցներիշրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:

Հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարմանքաղաքականությանը՝ արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնինախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներումհայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:

Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորվածանձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ:

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետոփոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենմանզանգվածներով փաթեթներ:

Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննությանարդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյաօգտագործման պլաստմասսայե ափսեների արանքներում:

Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատիմոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի ևդեղահաբի նմանվող հատիկներ:

Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղհայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցիլվացարանի հետնամասից:

Վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում եննյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: Մանրամասն զեկույցըներկայացված է կից տեղեկապատկերում: