«Դպրոցական ավագանու» նիստը․ այն վարում է Երևանի քաղաքապետը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի ավագանու նիստերի դահլիճում կազմակերպվել է «Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառումը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների կողմից նախապես ներկայացված 93 զեկույցներից ընտրվել են 65-ը: Երևանի ավագանու նիստի ֆորմատով 65 աշակերտներից համալրված «դպրոցական ավագանու» անդամները ներկայացնում են իրենց գաղափարներն ու ծրագրերը՝ ուղղված երեխաների իրավունքի և պաշտպանության բարձրացմանը Երևան համայնքում:

Աշակերտների քվեարկության արդյունքում, ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ իրականացման նպատակով:

Նիստը վարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։