Նադեժդա Բաբկինայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ 70-ամյա երգչուհին իրեն վատ է զգացել դեռ ապրիլի 1-ին և շտապօգնության մեքենայով տեղափոխվել մասնավոր հիանդանոց։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, տեստի արդյունքները դրական են եղել, և նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Առողջական վիճակի վատացման հետևանքով Բաբկինային միացրել են արհեստական շնչառական սարք։