Սահմանափակումների վերացման ծրագիրը մոտ օրերին կներկայացվի հանրությանը. Վրաստանի կառավարություն

Ալիք Մեդիա-ն գրում է․

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում այս պահին գործող սահմանափակումների՝ փուլ առ փուլ վերացման ծրագրի հետ կապված աշխատանքային հանդիպում է անցկացրել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է արվեն կարգավորումների մեղմացման ուղղությամբ առաջին փուլում: Հանդիպմանը ընդգծվել է, որ պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերվի յուրաքանչյուր սահմանափակման վերացմանը և խիստ վերահսկողություն իրականացվի:

Վարչապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում երկրում այսօր առկա սահմանափակումների փուլ առ փուլ վերացման ծրագրի ուղղությամբ, որը հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին: