Անցյալի հետնախորշերը նետված որոշ խմբակներ, մեծագույն սիրով տիրաժավորում են հակառակորդ պետության խելագար բռնապետի ցնդաբանությունները մեր իշխանության մասին․ Կոնջորյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Միջազգային հարթակներում վերջին մի քանի թեժ բանավեճերի ժամանակ, երբ ադրբեջանցի պատգամավորները նեղն էին ընկնում, փորձում էին հարվածել հեղափոխության նվաճումներին և Հայաստանի ժողովրդավարությանը՝ մեզ մեղադրելով Հայաստանի ընդդիմությանը հետապնդելու մեջ՝ մեկ պաշտպանելով Քոչարյանին, մեկ էլ Ծառուկյանին։

Հայաստանում էլ, անցյալի հետնախորշերը նետված ու ներկայի քաղաքական արահետներում խարխափող որոշ խմբակներ, մեծագույն սիրով տիրաժավորում են հակառակորդ պետության խելագար բռնապետի ցնդաբանությունները մեր իշխանության մասին։

Ինչպես ասում են՝ պասերով, տիկնայք և պարոնայք, պասերո՛վ։ Ցավոք սրտի, այս երկու կողմին կարծես միավորում է մի բան՝ թուլացնել հայ ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանությանը և արդյունքում՝ թուլացնել Հայաստանը։

Այն, թե ինչու է սա ցանկանում Ալիևը, կարծես պարզ է։ Իսկ թե ինչու են նույն բանն այդքան դիվահար ցանկանում ներսինները, կռահեք ինքներդ…

Հ.Գ. Չի՛ ստացվելու

https://www.facebook.com/KonjoryanHayk/posts/1700601456770838