120 հազար հայ անելանելի վիճակում է Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը բութ մատն է բարձրացնում ու աչքով անում նրան․ Կանադացի սենատոր

Կանադայի սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոս խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ 

«Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի վիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը բութ մատն է բարձրացնում ու աչքով անում նրան: Ամոթ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Լեո Հուսակոսը։