«Պատրաստ չենք հանուն Եվրասիական միության Հայաստան-Ղարաբաղ սահման դնել»

«Պատրաստ չենք հանուն Եվրասիական միության Հայաստան-Ղարաբաղ սահման դնել»
«Պատրաստ չենք հանուն Եվրասիական միության Հայաստան-Ղարաբաղ սահման դնել»

«Կա առեւտրային ռեժիմներում կանոնակարգերի համաձայնեցումների անհրաժեշտություն: Տեխնիկական խնդիրներով է պայմանավորված»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, թե Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել՝ մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։
Պարոն Հարությունյանի խոսքով. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման ձգձգումը բերել-կապել հարցին, թե Հայաստանը կանգնած է Ղարաբաղի հետ սահման անցկացնելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ, նշանակում է իրավիճակը խեղաթյուրել: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ամենաշահագրգռված կողմը Ռուսաստանն է: Այդ տնտեսական կառույցում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսօր առանց Հայաստանի գործում է 1+2 բանաձեւը. Նազարբաեւն ու Լուկաշենկոն փորձում են այդ միության նախագծում Ռուսաստանից կորզել առավելագույնը՝ սեփական նպատակների համար: Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին բալանսը վերականգնում է, դառնում են 2+2՝ գոնե այդպես են մտածում Նազարբաեւն ու Լուկաշենկոն, եւ դա ձեռնտու չէ նրանց: Դրա համար Ղարաբաղն ամենահարմար առիթն է, չնայած նրանք էլ լավ գիտեն, որ Ղարաբաղի հարցում չի կարող լինել այլ մոտեցում: Հանուն որեւէ ինտեգրացիոն ծրագրի չենք կարող վտանգել մեր ազգային անվտանգությունը: Բայց փորձում են Ղարաբաղի հարցով խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը այդ միությանը, այդկերպ ոչ նպաստավոր պայմաններ ստեղծել Ռուսաստանի համար»:
Ըստ նրա՝ Ղարաբաղյան խնդիրն առաջ քաշելը Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի կողմից առիթ է հավելյալ «ակտիվներ» ձեռք բերելու Ռուսաստանի նկատմամբ. «Իրենք համոզված են, որ Հայաստանը վաղ թե ուշ դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց մտածում են՝ եթե հնարավոր է այդ ճանապարհին դիվիդենտներ ձեռք բերել Ադրբեջանի հետ հարաբերություններում, իսկ Նազարբաեւի դեպքում Աստանա-Բաքու-Անկարա քաղաքական գիծն է, ապա ինչո՞ւ չփորձել դա անել: Չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտությունը երբեւէ կդառնա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտ»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/24/482299/