«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին

«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին
«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին

«Ժառանգությունը» մասնակցելու է առաջիկայում կայանալիք ընտրություններին։ Այդ մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում ունենալով առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց՝ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,-նշված է հաղորդագրության մեջ: