Մանե Թանդիլյանը Երևանում այցելել է օպերատիվ շտաբ, հանդիպումներ ունեցել Քաշաթաղի ու Շուշիի շրջանների պատասխանատուների հետ

Այսօր դեկտեմբերի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի և Քաշաթաղի ու Շուշիի շրջանների պատասխանատուների հետ: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են շտաբի կողմից իրականացվող աշխատանքները,անդրադարձել այդ համատեքստում Արցախի սոցիալական գերատեսչության դերակատարությանը:

Այնուհետև Մանե Թանդիլյանը հանդիպել է Քաշաթաղի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կողմից բարձրացվող խնդիրներին, մատնանշել այդ ուղղությամբ իրականացվելիք առաջիկա անելիքները:

Օրվա երկրորդ կեսին նախարարն այցելել է Երևանում գործող պահեստներ, որտեղից օժանդակություն է բաժանվում Արցախից տեղահանված քաղաքացիներին: