Խորը ցավով տեղեկացանք Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը․

«Խորը ցավով տեղեկացանք Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին:

Տիկին Ռիմա Դեմիրճյանն այն օրինակելի քաղաքացին էր, որը վառ պահեց պետական ահաբեկչության զոհ դարձած ամուսնու եւ զինակցի հիշատակը, արդարադատության հասնելու, մինչ օրս առերեւույթ չհայտնաբերված իրական պատվիրատուներին դատարանի առաջ կանգնեցնելու արդար ձգտումը։ Անգնահատելի է տիկին Դեմիրճյանի հասարակական գործունեության նշանակությունը մեր երկրի բարդ պատմության ընթացքում, հատկապես որպես “Կարեն Դեմիրճյան” բարեգործական հիմնադրամի տնօրեն պաշտոնավարելիս։

Կրած ծանր կորստի պահին մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին, մտերիմներին եւ ընկերներին, մաղթում ոգու տոկունություն։

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդ»։