Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

Ըստ աղբյուրի, նախագծին կողմ են քվեարկել  դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:

«Նախքան նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել ևՀայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայությունչանցած անձինք»,-տեղեկացնում է «Արմենպրեսը»: