Մեկնարկել է «ՀՀ պետականության առջև ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկումը

Մեկնարկել է «ՀՀ պետականության առջև ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկումը
Մեկնարկել է «ՀՀ պետականության առջև ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկումը

Քիչ առաջ  «Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությամբ Կոնգրես հյուրանոցում մեկնարկել է «ՀՀ պետականության առջև ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկումը, որին մասնակցում են ՀԿ-ներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:

«Ներկայումս Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, որոնք կարող են վտանգել Հայաստանի ու հայ ժողովրդի ձեռք բերած ինքնիշխանության եւ ժողովրդավարական պետականության կայացման 23 տարիների գործընթացները:

Այս փոփոխությունները, խոշոր հաշվով, պայմանավորված են Հայաստանի ժողովրդավարական կառավարման հաստատությունների գործունեության համակարգային ճգնաժամով, որի արդյունքում հնարավոր չեղավ դիմակայել արտաքին ազդեցություններին, անգամ, երբ  դրանք հակասում էին Հայաստանի ազգային շահին եւ կարող են հանգեցնել պետականության կորստի,-նշված է նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:

2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ժողովրդավարական կառավարման գործընթացները, ազգային անվտանգությունը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ազատ տնտեսության եւ սոցիալական արդարության կայացումը, ազգային ինքնության մաս կազմող պատմամշակութային եւ կրթական արժեքները անկում ապրելու միտում են դրսեւորում: Այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»:

© Medialab.am