Ադրբեջանի այսօրվա գործողությունները ջուրն են գցում ավելի քան 11 ժամ տևած բանակացությունները. Ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության առնվազն երկու ուղղությունների վրա՝ հյուսիսային և հարավային, տեղի է ունեցել հարձակում Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Պետք է շեշտեմ, որ ոչ թե սահմանների ուղղությամբ, այլ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ են եղել։

Ադրբեջանի այսօրվա, ժամը 12-ից հետո իրականացվող գործողությունները ջուրն են գցում ավելի քան 11 ժամ տևած, ըստ էության բանակացությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները։

Սա արդեն ոչ թե պատերազմ է Հայաստանի և Ադրեբջանի միջև, արդեն պատերազմ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև․․․

Թուրքիան թքած ունի Մոսկվայում պայմանավորվածի վրա․․․»