Հրանտ Բագրատյանը հանդիպել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»միության ներկայացուցիչներին

Երեկ, փետրվարի 4-ին Հրանտ Բագրատյանը հանդիպել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդների հետ:

Նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի սոցիալական համերաշխության մոդելը, որը ծրագրի առանցքային և կարեւոր բաղադրիչն է: Նա ներողություն է խնդրել, որ հատուկ անդրադարձ չի կատարել հաշմանդամություն ունեցողների խնդիրներին եւ նշել, որ չնայած դրան, սոցիալական համերաշխության մոդելը ենթադրում է հավասար հնարավորություններ սոցիալական տարբեր շերտերի համար, իրավահավասարություն, եւ թեկնածուն դա համարում է առողջ հասարակության կայացման նախապայմանը: Միության ներկայացուցիչները ներկայացրել են այն խնդիրները, որոնց հաշմանդամները բախվում են իրենց առօրյա կյանքում: Խոսվել է ինչպես օրենսդրական բացերից, այնպես էլ օրենքների գործնական կիրառման անհրաժեշտությունից: Հրանտ Բագրատյանը խոստացել է փետրվարի 18-ից հետո անել հնարավորը կուտակված խնդիրները լուծելու համար եւ շնորհակալություն հայտնել հանդիպման մասնակիցներին: