«Պատասխանելու միակ ձևը քաղաքական խոսքն է, ոչ քուչայի լեքսիկոնը». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Անչափ տհաճ էր դիտել Ազգային ժողովում այս ծեծկռտուք-հրմշտոցի կադրերը, որտեղ ոչ մի քաղաքական բան չկար, բացի տղեկական պահվածքը։ Սա անթույլատրելի է, մերժելի է, դատապարտելի է։ Ինչպիսի ելույթ էլ ունենար ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այն դուր գար, թե դուր չգար ընդդիմախոսներին, լիներ քաղաքական թե ոչ, փաստարկված թե ոչ, պատասխանելու միակ ձևը խոսքն է, այն էլ՝ քաղաքական խոսքը, ոչ քուչայի լեքսիկոնը։

Բռունցքները չպետք է տեղ ունենան քաղաքական, հասարակական կյանքում։ Խորհրդարանի ղեկավարությունը և Իմ քայլ խմբակցությունը կարող է ու պետք է առնվազն ներողություն խնդրի»։