Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող 1-ին երկիրը․ aliq.ge

Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, ով կվերադարձնի զբոսաշրջիկներին՝ տուրիստական սեկտորի հետ առցանց հանդիպման ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: 

Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը: Արդեն մարտին  եկամուտները նվազեցին 70%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Նախարարն ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները: Թուրնավան ասել է, որ այս ոլորտին ժամանակ է պետք՝ ոտքի կանգնելու համար, նաև հիշեցրել է, որ իշխանությունները առաջին օրվանից աջակցել են դրան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։