Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են երկու «ՎԱԶ» ավտոմեքենաներ. 5 տուժածից մեկն անչափահաս է

Մայիսի 5-ին՝ ժամը 07։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված 1988 թ.), Խ․ Ո․-ն (ծնված 2006 թ․) և Հ․ Ա․-ն (ծնված 1960 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ․ Ռ․-ի և Ա․ Թ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Խ․ Ո․-ինը՝ միջին ծանրության, իսկ Հ․ Ա․-ինը՝ բավարար։

Փրկարարները  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ․ Վ․-ին (ծնված 2002 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։