Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Եկատերինե Տիկարաձեի հետ։

«Զրուցել ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման հարցերի շուրջ, անդրադարձել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի հետ կապված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու նպատակով»,- ասված է Ավանեսյանի գրառման մեջ:


© factor.am