Վայոց ձոր մարզի երեք զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վայոց ձոր մարզի երեք զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 

Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսների պարգևները նրանց հարազատներին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: 

Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին՝ պատրաստակամություն հայտնելով միշտ լինել նրանց աջակից, քանզի մեր անմահ հերոսներին իրապես և անկեղծորեն հիշել՝ նշանակում է թև ու թիկունք լինել նրանց ծնողներին, ամուսիններին և երեխաներին: 

«Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են. Ջերմուկ համայնքից՝ Ահարոն Վարդանի Արսենյանը, Հրանտ Արսենի Պետրոսյանը, Զառիթափ համայնքից՝ Հայկ Արամի Մկրտչյանը: