Ի՞նչ անել, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի քրեակատարողական հիմնարկներում

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բանտերը միշտ, բոլոր ժամանակներում, համաճարակների ու վարակների ամենառիսկային վայրերից մեկն են։ Այստեղից է, հաճախ, սկսվում կամ հասարակությունում շարունակվում վարակումների շղթան։ Նաև այս պատճառով ու հիմնավորմամաբ, պետությունները հրաժարվում են նոր բանտեր կառուցել ու մարդկանց «լցնել» էնտեղ։ Բայց սրա մասին մոտ օրերս։

Իսկ հիմա առաջարկում եմ (միգուցե ասեք, որ արդեն արել եք, բայց, այնուամենայնիվ) հնարավորինս արագ իրականացնել այս գործողությունները․

1. Կորոնավիրուսի ֆոնդում հավաքված միլիոնավոր նվիրատվություններից մի մաս հատկացնել բանտերին

2. գնել թեստեր և հնարավորինս բոլոր ազատազրկվածներին ու աշխատակիցներին թեստավորել

3. ծայրահեղ դեպքում, թեստավորել բոլոր նրանց ովքեր․

ա/ մարտի 1-ից առ այսօր ունեցել են երկարատև
տեսակցություններ
բ/ այդ տեսակցությունների տրամադրման օրերի
հերթափոխային ծառայողներին
գ/ պատրաստվում են պատժի լրիվ կրումով
(օրացույցային) ազատվել առաջիկա 14 օրվա մեջ
դ/ պատիժ են կրում բաց տիպի ուղղիչ հիմնարկում, և
մարտի 1-ից մինչև արտակարգ դրություն
հաստատելը, գտնվել են հիմնարկի սահմաններից
դուրս
ե/ վերը նշված ժամանակահատվածում ունեցել են
կարճաժամկետ մեկնումներ՝ հատկապես
Արմավիրի մարզ

4. առանձնացնել կարանտինային հիմնարկներ կամ կարանտինային խցեր՝ պահպանելով Քր․Կատ․ Օր-ի 68 հոդվածի պահանջները

5. առանձնացնել ԱՀԿ կողմից առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին մյուսներից՝պահպանելով Քր․Կատ․ Օր-ի 68 հոդվածի պահանջները

6. Առնվազն 2-3 օրը մեկ անգամ տեղեկացնել ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ առնվազն վերը թվարկված կետերի ու ենթակետերի դիտարկմամբ»։