Սակրավորները հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:

Նշենք, որ որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:

Այդ մասին հայտնում են ԱԻ պետական ծառայությունից։