«Դատապարտելի է բռնությունը, որ ըստ հրապարակումների՝ կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների նկատմամբ». ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների հանդեպ տեղի ունեցած բռնությանը։ Թաթոյանը գրում է.

«Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ ըստ հրապարակումների՝ կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ:

Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործուեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց։ Դա կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Այսօր տիկին Սաֆարյանի հետ չստացվեց խոսել. առավոտյան նորից կկապվեմ։ Հարցը քննարկել եմ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»։