Ձորաղբյուրում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել, կա մեկ զոհ և մեկ տուժած

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 23:01-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005 թ.) և Moskvich մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են Moskvich մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։