76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները.ոստիկանություն

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է:Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի,կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու,ով այդ պահին քնած է եղել, ձեռքի երկու մատերը, այնուհետև կացնի բութ մասով հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:


Ըստ բժշկի տեղեկանքի՝ 40-ամյա տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:


76-ամյա տղամարդը տարվել է ոստիկանության Մասիսի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:


Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: