Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն․ ձգտելով դեպի արժանապատվության և հավասարության ապահովմանն ամբողջ աշխարհում

Այսօր Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից ներկայացվել է  Մարդու իրավունքների և ժողովրդավարության ուղղությամբ սահմանված առաջնայնությունները և  նրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը՝ որդեգրելով «Համատեղ հաղորդակցությունը» և «ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2020-2024 թվականների գործողությունների ծրագիրը»: Բացի այդ, ԵՄ Խորհրդի հավանությանն է ներկայացվել «Համատեղ առաջարկ»՝ ըստ որի,  նոր Գործողությունների ծրագրի շրջանակներում ընդգրկված հարցերի վերաբերյալ Խորհուրդը կարող է գործել ձայների որակյալ մեծամասնության սկզբունքով, արտացոլելով ԵՄ Գործողությունների ծրագրի ռազմավարական կարևորությունը։ Առաջարկը միտված է խթանելու մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացների արագացմանը և արդյունավետության բարձրացմանը։

Աշխարհաքաղաքական փոփոխությունները, անցումը դեպի թվային դարաշրջանի, շրջակա միջավայրի քայքայումը և կլիմայի փոփոխությունը կարևոր մարտահրավեր են ներկայացնում, բայց դրանք նաև հնարավորություններ են ՝ նպաստելու ավելի ժողովրդավարական և ներառական հասարակությունների դրական վերափոխմանը: Այսօր ներկայացված առաջարկը ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար սահմանում է քայլեր է նախատեսում  նոր իրողություններն ընդունելու  և միասին՝ ԵՄ հիմնարդիր արժեքներին համապատասխան գործելու համար։

«Ճգնաժամային իրավիճակներն, ինչպսին  է Կորոնավիրուսի համաճարակը, որի պայմաններում ներկայում ապրում ենք բոլորս  առանձնահատուկ մարտահրավեր են նետում մարդու իրավունքների արդյունավետ իրացմանը  և պաշտպանությանը և փորձության ենթարկում գործող ժողովրդավարական համակարգերը: Եվրոպայի համար սա կծառայի հնարավորություն՝ սատար կանգնելու իր արժեքներին ու շահերին: Մեզ պետք է դրսևորել մարտահրավերներին միասնական հակազդում ներկայացնելու քաջություն և հավակնություն: Այսօր մենք առաջարկում ենք ամբողջ աշխարհով մեկ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության հավակնոր ծրագիր՝ մեր բոլոր ռեսուրսներն ավելի արագ և արդյունավետ օգտագործելու միջոցով», նշել է ԵՄ Բարձր ներհայացուցիչ Ջուզեպ Բորելը։

Հիմք ընդունելով նախորդ Գործողությունների ծրագրերի միջոցով ձեռքբերաված հաջողությունը,  Գործողությունների նոր ծրագիրով սահմանվում են առաջիկա հինգ տարիների առաջնայնությունները և հիմնական գործողությունները՝ պարտավորվելով երաշխավորել, որ ԵՄ-ն իր արտաքին գործողությունների ընթացքում ավելի մեծ դերակատարում կստանձնի  մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացման և պաշտպանության գործում:

Գործողությունների ծրագրով նախատեսվում են միջոցառումներ հետևյալ ուղղություններով՝

• անհատների պաշտպանություն և հզորացում,

• դիմակայուն, ներառական, և ժողովրդավար հասարակությունների ձևավորում,

• մարդու իրավունքների և ժողովրդավարութան գլոբալ համակարգի խթանում, 

• նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ի հայտ եկած հնարավորությունների օգտագործում և մարտահրավերների չեզոքացում,  

• Արդյունքների ապահովում՝  համատեղ աշխատանքի միջոցով  

Գործողությունների այս հինգ ուղղությունները հիմք կծառայեն գործառնական միջոցառումների իրականացման համար՝  պետական, տարածաշրջանային և բազմակողմ մակարդակներում, հաշվի առնելով տեղական հանգամանքներն ու առանձնահատկությունները: Այդ նպատակով, ԵՄ-ն ի գործ կդնի իր տրամադրության տակ գտնվող քաղաքականությունների  ու գործիքների լայն շրջանակ՝  ուղղելով այն մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանմանն ու պաշտպանության գործին։

Գործելով ավելի արագ

Հաղորդակցությունը և Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ նոր գործողությունների ծրագիրը ուղեկցվում են Խորհրդին ուղղված Համատեղ առաջարկությամբ, որի մեջ արտացոլվում են Գործողությունների ծրագրի ռազմավարական նշանակությունը և և որի նպատակն է նպաստել որոշումների կայացման գործընթացների արագացմանը և արդյունավետության բարձրացմանը։

Համաձայնության դեպքում, Եվրոպական խորհուրդը կարող է միաձայն ընդունել  Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ գործողությունների ծրագիրը ՝ որպես ԵՄ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող քաղաքականություն:  Սա կնշանակեր, որ հետագայում՝  նոր Գործողությունների ծրագրի շրջանակներում ընդգրկված հարցերի վերաբերյալ Խորհուրդը կկարողանար գործել ձայների որակյալ մեծամասնության սկզբունքով։  Սա կարող է լինել քայլ առաջ՝ դեպի առավել ռազմավարական և հավակնոտ Եվրոպական միություն։

Հաջորդ քայլերը

Համատեղ հաղորդակցությունը, Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով ԵՄ 2020-2024 թվականների գործողությունների ծրագիրը  և դրա ուղեկցող համատեղ առաջարկը կներկայացվեն ԵՄ խորհրդի և ԵՄ խորհրդարանի հավանությանը: Հաջորդիվ՝ ԵՄ խորհրդին կվերապահվի ԵՄ գործողությունների ծրագրի վավերացումը, այդ թվում  առաջարկ կներկայացնելով, որպեսզի այն ընդունվի որպես ԵՄ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող քաղաքականությունը։

Ընդհանուր տեղեկություններ

Չնայած նախկինում արձանագրված մեծ առաջխաղացումների, հետընթաց  է արձանագրվել  մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուրության  և անբաժանելիության սկզբունքների և  ժողովրդավարության առումով, որը լուծման կարիք ունի։ Բացի այդ, առաջնագիծ դուրս են եկել նոր տեխնոլոգիաները, որոնք ընձեռում են լայն հնարավորություններ, բայց նաև՝ սպառնալիք դառնում։  Թվային տեխնոլոգիաները կարող են խթանել մարդու իրավունքներն ու նպաստել ժողովրդավարացմանը, այդուհանդերձ՝  նոր տեխնոլոգիաների չարաշահումները կրում են  վերահսկողության, մոնիտորինգի և բռնաճնշումների ավելացման վտանգ:  Մարդու իրավունքների պաշտպանության վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև շրջակա միջավայրի գլոբալ մարտահրավերները: Այդ առումով՝ ԵՄ-ն շարունակում է լինել մարդու իրավունքների և ժողովրդավարության անդրդում և կայուն ջատագովը:

2012 թ.-ին Եվրամիության կողմից՝  2012 թվականին ընդունվել էր Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթը, որի նպատակը այս ոլորտներում ներդրվող Եվրամիության քաղաքակության արդյունավետության և հետևողականության  բարելավումը ապահովող  սկզբունքների, նպատակների և գերակայությունների սահմանումն էր։ Այս շրջանակային փաստաթղթի գործարկման համար ԵՄ-ն ներդրել էր Գործողությունների երկու ծրագիր՝ համապատասխանաբար 2012 և 2015 թվականներին: 2012 թվականի ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթղթի, ինչպես նաև դրանից բխող Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջին երկու՝  2012-ից 2014 թվականների և  2015-ից 2019 թվականների  Գործողությունների ծրագրերի  ընդունումից, 2012 թ․-ին մարդու իրավունքների հարցերով առաջին ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակումից և Եվրամիության խորհրդի կողմից ժողովրդավարության վերաբերյալ 2019 թվականի եզրակացությունների հրապարակումից ի վեր ԵՄ-ն դարձել է ավելի համակարգված, ակտիվ, տեսանելի և արդյունավետ երրորդ երկրներում և նրանց հետ ներգրավվածության տեսանկյունից, ինչպես նաև առավել ակնառու կերպով ներգրավված բազմակողմ մակարդակում:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։