Վիկտոր Առստամյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ

Վիկտոր Առստամյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ
Վիկտոր Առստամյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: