Վերսկսվել են «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները

Սույն թվականի ապրիլի 13֊ից` պարետի համապատասխան որոշումից հետո (12 ապրիլի, 2020 N 37), լայն թափով վերսկսել են «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարական աշխատանքները։

«Աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերություններին խնդրել ենք խստագույնս հետևել իրենց աշխատակիցների առողջական ընթացիկ վիճակին (ջերմաչափում և այլն), միևնույն ժամանակ նրանց ապահովել անհրաժեշտ պարագաներով՝ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանող նյութերով։

Իրականացնելով սոցիալական բնակարանաշինական ծրագիր՝ մենք նաև սոցիալական պատասխանատվություն ենք զգում մեր գործընկերների և, առհասարակ, հանրային առողջության պահպանման համար։

Եղեք առողջ»,- նշվում է ծրագիրն իրականացնող ԵՊՀ շրջանավարտների միավորման հաղորդագրությունում:

IMG_5970
IMG_5982
IMG_5986
IMG_6009