Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։

 Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին և ռազմական կցորդին Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։