Մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել դեպի «Բոչկայի ձոր»․ Վարորդն ու ուղևորը ստացել են վնասվածքներ

Հեղինակ MediaLab

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ն․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևոր Արթուր Խ․-ն (ծնված 1974 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: