Հովիկ Աբրահամյանին պատականող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ. «Արմենպրես»

Նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում  հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք Մարտի 1-ի գործի հետ առնչություն չունեն:

Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ այսօր լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Մարտի 1-ի դեպքի վայրից  հայտնաբերված pպարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,- նշել է Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու հոդվածով:

Միաժամանակ ՀՔԾ պետն ասել է, որ Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում, կատարվում են քննչական գործողություններ: