Իրանում նոր նախագահ կդառնա Մասուդ Փեզեշքիանը

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։

«Փեզեշքիանը, որը ուրբաթ օրը կայացած ընտրություններում հավաքել է ձայների մեծամասնությունը, Իրանի հաջորդ նախագահն է», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարությունը: 

Փեզեշքիանն ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ավելի քան 16 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից՝ պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 13 միլիոն, հայտարարել են ընտրական հանձնաժողովում:

Երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է գրեթե 50 տոկոս։