Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին

Հայաստանում Wizz Air բյուջետային ավիաընկերության  թռիչքների ամբողջական կազմակերպումը նախատեսում է հունիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին:

«Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։