Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել․ Aliq.ge

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին Զուրաբիշվիլին գրառում է կատարել Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«ՀՀ նախագահ, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի, բայց մենք գլոբալ համերաշխության միջոցով կհաղթահարենք այս ճգնաժամը և ավելի ուժեղացած դուրս կգանք», — գրել է Վրաստանի նախագահը: