Խուզարկությամբ հայտնաբերվածը հաշիշ էր․ Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացահայտումը․ Տեսանյութ

Ապրիլի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Իրավապահները ժամը 13.30-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 29-ամյա մի բնակչի։

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով ապակյա գլանակ և 10 փաթեթ հաշիշի նմանվող շագանակագույն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: