Արարատյան դաշտում և Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի

Արարատյան դաշտում և Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի
Արարատյան դաշտում և Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սուրենյանը գրել է․

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»։