ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Զրույցի ընթացքում, այլ հարցերից զատ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերին արձագանքման շուրջ, այդ թվում՝ հումանիտար իրավիճակի վերաբերյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ներուկրաինական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտում։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում հետագա բեղմնավոր համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Factor.am