Արտանիշ, Շողակաթ և Աղբերք համայնքների դպրոցներում ճաքեր կան, հանձնարարել եմ հատուկ ուսումնասիրել. Գնել Սանոսյան. Armtimes.com

Երեկ և այսօր տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Գեղարքունիքի մարզի տարբեր համայքներում և վնասված շինություններ կան, և փլուզումներ: Ներկա պահին ստեղծված հանձնաժողովը համայնքների ղեկավարների հետ ուսումնասիրում է դրանք, գնահատում վնասի չափը, ցուցակագրում, որպեսզի նախնական վնասի պատկերն ունենալուն պես երկուշաբթի այն ներկայացնի ՀՀ կառավարությանը:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու ընդգծեց՝ բարեբախտաբար մեծ ավերածություններ ու զոհեր չկան:

Հիմնականում փլուզվել են հողաշեն հին կամ կիաքանդ գոմերի ու կառույցների պատերը:

Մանրամասները՝ այստեղ